Հրեաների բիզնեսի 41 կանոնները

Money Falling on Happy BusinessmanՌոդշիլդներ, Զինգեր, Էսթե Լաուդեր, Ջորջ Սոռոս, Բերեզովսկի ու նման շատ ու շատ հայտնի գործարարներ, եթե այս ցանկը թվարկեմ, ապա հաստատ մի քանի տասնյակ էջեր կգոյանան  այդ անուններից: Ովքե՞ր են այս մարդիկ: Այս մարդկանց մի բան հաստատ միավորում է, որը կոչվում է հրեա: Որքան էլ որ զարմանալի է, բայց աշխարհի ամենահարուստ մարդկանց մեջ զգալի մասը հրեաներ են: Ինչու՞ են փողերն այդքան շատ սիրում հրեաներին, եթե մենք՝ հայերս, նույնպես աշխատասեր ու խելացի ազգ ենք: Ո՞րն է նրանց գաղտնիքը:

Բացեք յուրաքանչյուր տեղեկատու և կտեսնեք, որ բոլոր խոշոր բանկիրները, նավթային ընկերությունների ղեկավարները, տարբեր կազմակերպությունների հիմնադիրները, զարգացող ընկերությունների տնօրենները, IT ոլորտի դեմքերը, գրեթե բոլորում նշվում են հրեական ազգանուններ: Այս հարցերի պատասխանները գտնելու համար ինձ շատ էր հետաքրքրում այս մարդկանց բիզնես մոտեցումները, որով էլ նրանք հասել են հաջողության: Եվ գտնելով այն՝ շատ զարմացա նրանց պարզությունից, ուստի և որոշեցի կիսվել նաև բլոգում, միգուցե մենք էլ մի օր հասնենք այս աստիճանին՝ պարզապես հետևելով այս պարզ կանոններին: Հրեաներն ունեն բիզնեսի մոտեցման մի քանի տասնյակ կանոններ, որոնց էլ վերաբերվում է այս գրառումը: Միգուցե հենց այս կանոններին հետևելն է նրանց դարձնում համաշխարհային դեմքեր: Ուրեմն այսպես

 

Կանոն 1. Եղբայրներիդ ունեցվածքի համար հոգ տար այնպես, ինչպես քոնը:

Կանոն 2. Մի գնիր գողացված ապրանք:

Կանոն 3. Ազգակիցներիդ նկատմամբ միայն բարի քայլեր կատարիր:

Կանոն 4. Մի ստիր:

Կանոն 5. Եթե գումարից բաժանվում ես, մի տխրիր:

Կանոն 6. Անիմաստ ժամանակ մի վատնիր:

Կանոն 7. Վատ հարևաններից հեռու մնա, միջավայրն իսկապես կարող է վատ անդրադառնալ քո բիզնեսին:

Կանոն 8. Ոչինչ մի խոսիր, եթե չգիտես, թե ինչ պետք է խոսել:

Կանոն 9.Եթե արդեն կորուստն ակնհայտ է, իմաստ չունի զայրանալ, ելք գտիր:

Կանոն 10. Եթե Դու ապրում ես, ապա կարող ես քո հարազատների կյանքն էլ ավելի բարեկեցիկ դարձնել:

Կանոն 11. Մարդկանց մի հայտնիր այն վատ լուրերը, որոնք լսել ես ուրիշներից:

Կանոն 12. Յուրաքանչյուրն արժանի է բարի խոսքերի, եթե աշխատանքը լավ է կատարել:

Կանոն 13. Եթե ինչ-որ մեկից նոր բան ես սովորել, հարգիր նրան:

Կանոն 14. Եթե ինչ-որ տեղից տեղեկատվություն ես վերցրել, ապա անպայման նշիր աղբյուրը:

Կանոն 15. Նա, ով հարուստ է, ձգտել է ավելիին, եթե դու աղքատ ես, ուրեմն հարմարվել ես այդ մտքին:

Կանոն 16. Ճշտի կեսը սուտ է, ուստի պետք է հարմարվել:

Կանոն 17. Եթե պարտք ես տալիս, ապա անպայման որոշ տոկոսսադրույքով տուր, բայց հայրենակցի նկատմամբ նման բան մի կիրառիր:

Կանոն 18. Մարդկանցից կատարելություն մի պահանջիր, քանի դեռ ինքդ էլ թերի ես:

Կանոն 19. Մտածիր, եթե այսօր մահանաս, ի՞նչ են ասելու քո մասին:

Կանոն 20. Աշխատակիցներիդ աշխատավարձը ճիշտ ժամանակին վճարիր:

Կանոն 21. Եթե Դու աշխատակից ես, ապա մի գողացիր նրանից, ով Քեզ գումար է վճարում:

Կանոն 22. Եթե անգամ համաձայն չես դիմացինիդ կարծիքին, մինչև վերջ լսիր նրան:

Կանոն 23. Միշտ չէ, որ ինչ մտածում ես, պետք է ասել:

Կանոն 24. Քո աշխատակիցների երեխաները չպետք է ավելի վատ վիճակում լինեն, քան քոնը, մտածիր նրանց աշխատավարձերի մասին:

Կանոն 25. Գործերից մի կտրվիր անգամ այն ժամանակ, երբ թոշակի ես անցել:

Կանոն 26. Վստահիր հաշվապահին, բայց նրանից հետո հաշվիր գումարը:

Կանոն 27. Հիշիր, խոսքերի մեջ ամեն ինչ կախված է տոնից, տոնը շատ ճակատագրերի հետ է խաղում:

Կանոն 28. Եթե ինչ-որ մեկն ուզում է քեզ սպանել, առաջ անցիր նրանից:

Կանոն 29. Եթե հանդիպման ես, առաջինը գնա:

Կանոն 30. Եթե բարեգործություն ես անում, ապա եկամտի 20%-ից ավել, երբեք մի տրամադրիր:

Կանոն 31. Եթե խնդիրներ կան, ապա սովորիր օգնություն խնդրել:

Կանոն 32. Մի երկարացրու, քո «Այո» և «Ոչ» պատասխանները պետք է հաստատուն լինեն:

Կանոն 33. Աշխատանքի մեծ մասը հանձնարարիր աշխատակիցներին:

Կանոն 34. Բանակցությունների թուղթ ու գրիչով գնա, ինչպես նաև միայնակ երբեք հանդիպման չգնաս:

Կանոն 35. Պլանավորիր կյանքդ, հակառակ դեպքում մեկ ուրիշը քո փոխարեն կպլանավորի:

Կանոն 36. Մի ծախսիր ավելին, քան աշխատում ես:

Կանոն 37. Եթե անգամ 10 դոլար ունես, ներդրում կատարիր:

Կանոն 38. Մարդկանցից անհնարինը մի պահանջիր, քանի որ նրանք քեզ խաբելու են:

Կանոն 39. Խուսափիր բարձր տոկոսադրույքով վարկերից:

Կանոն 40. Ստեղծիր կապեր, նոր մտածիր բիզնեսի մասին:

Կանոն 41. Ֆինանսներիդ իրական թվի մասին ոչ ոքի մի հայտնիր:

Նյութի աղբուր

 


Այս թեմայով