Հրդեհ Ծովազարդ գյուղում. սատկել են անասունները, այրվել է 25 մեղվի փեթակ

2310042911423633747Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 11-ին, ժամը 02.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է անասնագոմ, ներսում կանկենդանիներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավար Անդրանիկի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 4 տան մոտակայքում գտնվող խորդանոցի տանիքում, ինչից հարակից անասնագոմում ծխահարվել եւ սատկել են 1 խոշոր ու 2 մանր եղջերավոր կենդանիներ, 2 հավ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել` 05.58-ին:

Այրվել են խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) եւ 25 փեթակ` մեղուներով:

Դիտվել է 43 անգամ
 


Այս թեմայով