ՀՐԱՏԱՊ. Ծեծել են Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին

ayk.thumbԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծելով տարել են: Այս մասին հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրող Դերենիկ Մալխասյանը Ստեփանակերտից:

Մալխասյանի փոխանցմամբ՝ առավոտյան «Արմենիա» հյուրանոցի սրճարանում պայմանավորված են եղել հանդիպել Հայկ Խանումյանի հետ՝ հարցազրույցի համար: Երբ Խանումյանը մոտեցել է, զինվորական համազգեստով մի քանի հոգի նրան խփելով նստեցրել են ավտոմեքենա և տարել: Դերենիկ Մալխասյանը փորձել է հեռախոսով նկարել՝ ինչ է կատարվում, նրա հեռախոսը առգրավել են:

Հայկ Խանումյանը հանդես է գալիս ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու նախաձեռնությամբ:

Դիտվել է 298 անգամ
 


Այս թեմայով