«Հրապարակ». Նոր նշանակումների սպասումով

Էդվարդ Նալբանդյան Վիգեն Սարգսյան«Այս օրերին նորից բուռն քննարկվում են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին լուրերը։ Ասում են, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին էլ ետ կուղարկեն Ֆրանսիա՝ դեսպան։ Ի դեպ, Ֆրանսիայում մեր դեսպանը՝ Վիգեն Չիթեչյանը, որը պաշտոնավարում է 2009 թվականից, ծառայության ժամկետը վաղուց է լրացրել, բայց նրան ետ չեն կանչում, և նա, ըստ էության, տեղապահ է մնում, որպեսզի երբ գա պահը, այդ տեղն զբաղեցնի Նալբանդյանը։ Թե երբ կլինեն այս նշանակումները, լավատեղյակները պնդում են, որ մինչև ընտրությունները դժվար թե նման արմատական փոփոխություն լինի, բայց դե՝ ով գիտի»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 229 անգամ
 


Այս թեմայով