«Հրապարակ». Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, Ալագյազի լանջերից ձյուն է տեղափոխում ռեստորանի տարածք

ճոյտ«Կինեմատոգրաֆում իրեն վերագտած ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը որոշել է գեղարվեստորեն սպասարկել իր «Զվարթնոց» ռեստորանի հաճախորդներին. Ալագյազի լանջերից բեռնատարներով ձյուն է տեղափոխում ռեստորանի տարածք և կուտակում բակում։ «Ցանկանում ենք հաճախորդների համար էքսկլյուզիվ պայմաններ ապահովել, որ երբ ամառվա շոգին համենան մեզ մոտ, ձյունով բուրգ պատրաստված լինի, որի մեջ կարող են թե խմիչք, ձմերուկ, թե այլ մրգեր դնեն, որ սառը վիճակում ուտեն-խմեն»։ Ճոյտը մտադիր է դա մշտապես անել։ «Կարող է մեկը ցանկանում է հենց ձյուն ուտել, թող լինի, էլի, պահելն էլ դժվար չէ, ինքն իրենով մի 2 օր մնում է»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով