«Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո ԱԺ-ում մրցակցություն է սկսվել

arpine«Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո ԱԺ-ում թափուր պոստերում մեծ մրցակցություն էր: ԵԽԽՎ պատվիրակության անդամ կնշանակվի ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը:

Թեպետ մամուլը գրեց Մարգարիտ Եսայանի մասին, ով ֆեյսբուքի իր էջում Ծառուկյանի ոճով արձագանքեց.«Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են և գնահատողը՝ գնահատում»: Իսկ գրողների հետևում անգամ «կեղտոտ ականջներ» էր տեսել:

ՀՀԿ կանանցից ուրիշներն էլ են պայքարել, բայց Գալուստ Գրիգորիչն ասել է, որ առանց այն էլ պատվիրակության կազմում կանայք շատ են:

Պատգամավորի մանդատը բաժին կհասնի «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 293 անգամ
 


Այս թեմայով