Հրապարակվել է ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը»

Հայաստանի կառավարությունը այսօր հրապարակել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։

Փաստաթուղը, որը վերնագրված է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից, ներառում է 262 միջոցառում։

Կառավարությունը այս ժամանակացույցը հաստատել էր հունվարի 23-ին, սակայն փաստաթղթի տեքստը այդ օրը չէր հրապարակվել. այն այժմ տեղադրված է e-gov.am կայքում։

Դիտվել է 57 անգամ
 


Այս թեմայով