Հրապարակվել է Թուրքիայից ներմուծելն արգելված մթերքների նախնական ցանկը

Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում է արգելել Թուրքիայից որոշ մթերքների ներմուծումը, հայտնում է «Известия»-ն՝ երկրի գյուղատնտեսության նախարարությունում աղբյուրների հղումով:

 

56555b98-7b44-2987-7b44-2988206c8c98.photo_.0-500x333Պարբերականի տվյալներով՝ ցուցակում ընդգրկվել են սառեցված մսամթերքը, ընտանի թռչունների միսը, աղացած կամ ծխեցված միսը, կաթն ու կաթնամթերքը՝ այդ թվում կաթնաշոռն ու պանիրը, ձկնեղենը, ծովամթերքը, մրգերն ու ընկուզեղենը, բանջարեղենն ու կանաչեղենը:

 

Նշվում է, որ Թուրքիայի գործողությունների դեմ տնտեսական միջոցառումների ամբողջական ցանկը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 1-ը։

 

ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունում ընդգծել են, որ կաջակցեն կառավարության նման որոշմանը։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ: Խոսքը տնտեսական պատժամիջոցների փաթեթի մասին է:

Նոյեմբերի 26-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր երկու օրվա ընթացքում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանել: Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը վերջին զարգացումն է ռուս-թուրքական լարվածության ֆոնին, որն արդեն իսկ ազդել է գործարար, մշակութային, ռազմական կապերի վրա։
Համապատասխան որոշումը ստորագրվել է Ռուսաստանի նախագահի կողմից:

 


Այս թեմայով