Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հրապարակվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների նախնական ցուցակները

Հրապարակվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների նախնական ցուցակները

11933480_10153834573715809_104827354778368344_nՀայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները, տեղեկացնում է ոստիկանության կայքը:

Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ։


Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 01.12.2015 թ. դրանք վերացնելու համար քաղաքացիները կարող են դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 02.12.2015 թ. բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

Տեղեկացվում է նաև, որ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով:

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy