Հրաչյա Ռոստոմյանը Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին

15064_487965047957998_1259661271_nԱմիսներ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տալու մտադրություն հայտնեց: Կարծում եմ, որ ճիշտ որոշում էր, քանի որ այն ինչ վերջին տարիներին կատարվում է հայկական ֆուտբոլում` ավելի քան մտահոգիչ է: Եթե մի կողմ դնենք ազգային հավաքականի հարաբերական հաջողությունը, ապա մյուս բոլոր ոլորտներում հայկական ֆուտբոլը տապալվում է: Իսկ ազգային հավաքականի որոշակի հաջողությունները ոչ թե հայկական ֆուտբոլի, այլ ֆրանսիական, ամերիկյան, ռուսական եւ հոլանդական ֆուտբոլի դպրոցների հաջողություններն են: Չմոռանանք, թե որտեղ են ֆուտբոլիստներ դարձել Օզբիլիսը, Մովսիսյանը, Սարկիսովը, Մխիթարյանը… Մանկապատանեկան ֆուտբոլի վիճակը շատ լավ ցույց է տալիս, թե իրականում ինչպես է աշխատում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Երեւանի մեկ-երկու ֆուտբոլային դպրոցները հանած, մարզերում ֆուտբոլը պարզապես մեռած է: Իսկ պատանեկան, երիտասարդական հավաքականների մեղմ ասած անմխիթար վիճակը, ոչ մի լավատեսական հույս չի ներշնչում: Եվ այս խնդիրներով մտահոգվելու և սեփական աչք…

Գրում է Հրաչյա Ռոստոմյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 212 անգամ
 


Այս թեմայով