Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Հրաչյա Հարությունյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հ.Հարությունյանն աշխատանքից ազատվել է հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։

 


Այս թեմայով