Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի՞ արդյոք Հայաստան

hrach«Հրապարակ»-ն անդրադարձել է Ռուսաստանում վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով ընթացքող դատավարությանը:
Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի՝ բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը, այժմ գրավոր ընթացակարգով հարցաքննվում են տուժածները:
Նրա տեղեկացմամբ՝ դատավարության ընթացքում ոչ մի խախտում չի արձանագրվել, Հրաչյա Հարությունյանն ընդունել է մեղքը: Իսկ դատավարությունը երկար կտևի՝ մոտ մեկ տարի:
Հարցին, թե Հ.Հարությունյանը կտեղափոխվի՞ արդյոք Հայաստան, Ե.Թումանյանցը պատասխանել է, որ դա կպարզվի, երբ դատավճիռ կլինի:
Հ.Հարությունյանի դուստրը տեղեկացրել է, որ մահացածների հարազատները դրամական փոխհատուցում են պահանջում, ինչին իրենք կողմ են, բայց դատարանը կորոշի, թե որքան գումար պետք է փոխհատուցվի:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այօրվա համարում:
Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով