«Հրաշալի գաղափար է». Գագիկ Ծառուկյանի կառուցած մարզական ավանի մասին

2014Շաբաթներ առաջ Դավթաշեն համայնքում բացվեց նոր Օլիմպիական ավան: Ավանը կառուցվել է ՀԱՕԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի ջանքերով և անձնական միջոցներով: Օլիմպիական ավանը զբաղեցնում է 7500 քմ. և նախատեսված է ավելի քան 300 մարզիկի համար:Այս ավանի շնորհիվ հայ մարզիկները ավելի լավ պայմաներում կպատրատսվեն միջազգային մրցույթներին: Այս ավանը ևս Գագիկ Ծառուկյանը հիմնեց իր անձնական միջոցների հաշվին և այն հիմա Հայաստանին նաև տվել է հնարավորություն ընդունել միջազգային ամենատարբեր մրցումներ:

Հայ շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կարծում է, որ Օլիմպիական ավանի գաղափարը հրաշալի գաղափար է. «Գաղափարը հրաշալի է: Ստեղծվել է մի կենտրոն, որտեղ բոլոր մարզաձևի ներկայացուցիչները կարող են հավաքվել և մարզվել: Սա շատ լավ հնարավորություն է մարզիկների համար և այն կնպաստի լավ արդյունքների ապահովմանը»,-ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ ուրախ է այն փաստով, որ Հայաստանն էլ այդպիսի ժամանակակից մարզական կենտրոն ունեցավ:

Դիտվել է 102 անգամ
 


Այս թեմայով