Հրանտ Բագրատյանը հերոս գնդապետ Օնիկ Գրիգորյանի մասին

Հրանտ-Բագրատյան11Արցախում էի։ Վարչապետ Արա Հարությունյանը հրավիրեց մասնակցելու մանկապարտեզի բացման արարողությանը Իվանյան համայնքում։ Ժամանակակից, վառ գույներով ներկված, գեղեցիկ ու հարմարավետ մանկապարտեզ էր՝ Հայաստան հիմնադրամի միջոցներով կառուցված։ Ավելի ուրախալի էր նորաստեղծ Իվանյան համայնքի բնակիչների հետ հանդիպումը։ Երիտասարդ, կենսուրախ, երեխաներով լի համայնք է։ Բոլորի կողմից ընտրված համայնքապետ կա։ Քառօրյա պատերազմում Իվանյանն իր հերոսն է ունեցել։ 35-ամյա գնդապետ Օնիկ Գրիգոյանը, ի պաշտոնե լինելով թիկունքի համար պատասխանատու, մարտի է նետվել ու հերոսաբար զոհվել։ Իվանյանցիները որոշել են նրա թաղմանը չլացել։ Կարծում եմ Գրիգորյանին նույնպես հերոսի մեդալ պետք է տալ։ Երեկոյան ինձ պատմեցին 2 քաջարի արտաշատցի տղաների մասին։ Մյուս անգամ նրանց մասին եմ գրելու։ Բարեբախտաբար նրանք կենդանի են մնացել։ Ի դեպ, եթե մարդիկ հերոսություն են արել ու կենդանի մնացել, ապա չպետք է վախենալ կենդանի հերոսներին պատվելուց ու մեդալ տալուց։

Գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը

Դիտվել է 397 անգամ
 


Այս թեմայով