Հրանուշ Հակոբյանի սուտը կամ ինչ ունի նա իրականում

arm129023594969Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը օրերս հայտարարել է, որ որևէ սեփականություն չունի և սուտ են այն լուրերը, ըստ որի Երևանում ինքը առանձնատուն ունի. «Ինձ մի սպիտակ տուն են վերագրել գազանանոցի կողքին, երբ լսեցի, ծիծաղեցի, քանի որ տուն գրեթե չունեմ, ծնողներիս հետ եմ ապրում: Այնքան ահագնացավ ինձ այդ տունը վերագրելու դեպքերը, որ ստիպված ես հետաքրքրվեցի, թե ումն է, իմացա, խորհրդարանում հանդես եկա հայտարարությամբ` ասելով, որ եթե դա իմ տունն է, ապա նվիրում եմ պետությանը, թող մանկապարտեզ սարքեն: Մեքենա էլ չունեմ: 86թ Ձորաղբյուրում 400մ հողակտոր ունեմ, որը կորել էր եւ տեղն էլ չգիտեի մինչեւ վերջերս: Ես ոչինչ չունեմ, բացի հագուստներից»,-ասել է նախարարը:
Նախարարը գուցե և իր անվամբ որևէ բան չունի, սակայն նա իր բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի իր ընտանիքի անդամները ձեռք գցեն, այն ինչ կկարողանան: Նախարարը հանդիսանում է իր ընտանիքի անդամների հովանավորը և այսօր ինչ նրանք ունեն՝ դրանք հանգիստ կարելի է վերագրել հենց նախարար Հրանուշ Հակոբյանին:

Անցյալ տարի Հրանուշ Հակոբյանի ավագ եղբայրը` Կորյուն Հակոբյանը, նշանակվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական: Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է նոյեմբերի 27-ին: Վերջին քսան տարիներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել` հիմնականում ընդերքի վերահսկողությամբ զբաղվող պետական օղակներում:
Մասնավորապես, մինչև այս տարվա կեսը նա եղել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի տրամադրման գործակալության պետը:
Նախարարի եղբայրը շահույթ ունի նաև Մելիքգյուղի ոսկու հանքից և այժմ զբաղվում է, այդ հանքի ընդլայնման աշխատանքներով:Հասկանալի է նաև, որ նա այս բիզնեսում նա իր փայն է ստեղծել այն ժամանակ, երբ զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կոնցեսիոն գործակալության պետը, ընդերքի տրամադրման գործակալության պետի պաշտոնը:
Նախարար Հրանուշ Հակոբյանի հարն էլ՝ Հրանտ Հակոբյանը, ի շնորհիվ ի դստեր սեփական «սեփականացրել» է Գավառի Պետական Համալսարանը ու արդեն երկար տարիներ է, այդ համալսարանի ռեկտորն է: Ասում են նաև որ Հրանուշ Հակոբյանը պատրաստվում է հոր մահվանից հետո այս պաշտոնին նշանակել իր քրոջ աղջիկներից մեկին:

 


Այս թեմայով