Հրայր Թովմասյանը 40 անգամ մեծացրել է իր հարստությունը. նա հիմա միլիոնատեր է

հրայր-թովմասյանՈրևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում որևէ պաշտոն ստանձնելը նշանակում է նաև մեծ արագությամբ հարստության կուտակում: Հայաստանում բոլոր պաշտոնատար անձիք են միլիոնատեր՝ մի մասը դրամով, մի մասը դոլարով, սակայն բոլորի ձեռքն էլ քարի տակ չէ:

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը կայծակնային արագությամբ հարստացողներից է:  Հրայր Թովմասյանը  բավական համեստ կարողություն է ունեցել, այն ժամանակ, երբ Արդարադատության նախարար էր:  Նախարար Հրայր Թովմասյանը, ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարգրի ունեցել է 2.5 մլն դրամ, 70 000 դոլար և 6750 եվրո կարողություն: Իսկ ահա որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը իր կարողությունը՝ հատկապես  ազգային արժույթով մի քանի տասնյակ անգամ մեծացրել է: Այսպես որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարգրել է 100 000 000 դրամ և 65 000 դոլար գումար: Հայտարարգրից նաև պարզ է դառնում, որ Թովմասյանը անշարժ գույք է վաճառել, որը արժեցել է 65 000 000 դրամ: Հրայր Թովմասյանի կինը զիջում է ամուսնուն իր կարողությամբ, նա հայտարարգրել է ընդամենը 30 000 ԱՄՆ դոլար:

Հ.Գ. Հայաստանը զարմանալի երկիր է, այստեղ միայն պաշտոնյաներն են կարողանում մեծ կարողություն դիզել տնտեսական վատ ժամանակահատվածում:

Դիտվել է 368 անգամ
 


Այս թեմայով