Հրայր Թովմասյանը ստում է

231774521391771579ԱԺ ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ-ում ճեպազրուցի ժամանակ անդրադարձավ ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ իր և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հարց ու պատասխանին, այն է՝ «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի վաճառքի օրինականությանը նշեց, որ չի կարող այդ հարցին ևս մեկ անգամ չանդրադառնալ, քանի որ հարց ու պատասխանի ձևաչափում հնարավոր չի եղել առավել մանրամասն այդ խնդրի մասին խոսել:

«Եթե Կոնկրետ խոսենք, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը փորձել է հարց ու պատասխանի ժամանակ ներկայացնել իրավական հիմնավորումները, որոնք իրավաբանության հետ որևէ կապ չունեն»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանն ու հավելեց, որ իրավաբանության հետ որևէ կապ չեն ունեցել Հրայր Թովմասյանի իր հարցադրումների պատասխանները: Լևոն Զուրաբյանն առանձնացրեց երեք կետ, ըստ որոնց հակաօրինական է եղել «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի վաճառքի գործարքը:

Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ պատասխանել է, որ կառավարությունն է տնօրինում և օգտագործում պետական սեփականությունը: «Իրավաբան նախարարը չգիտի, որ տնօրինման և օգտագործման իրավունքները հռոմեական իրավունքից սկսած պատկանում են սեփականատիրոջը: Մինչդեռ պետական սեփականության սեփականատերը կառավարությունը չի` այլ պետությունն է: Կառավարության դերն այս առումով ամրագրված է Սահմանադրության 89,3 հոդվածով»,- նշեց Լևոն Զուրաբյանն ու հավելեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իրեն տեղեկացրել է, որ այդ գիտելիքի տեր ուսանողները դառնում են երրորդ կուրսում և ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանն այդ մի դասը բաց է թողել:

Պատգամավորը հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանն իրեն պատասխանել է, որ կառավարությունը ոչինչ չի վաճառել և հղում է կատարել կորպորատիվ իրավունքին.«Ի տարբերություն այդ շնորհալի, բայց որոշ դասեր բաց թողած իրավաբանի, որը այդպես էլ չմատնանշեց օրենքի որևէ հոդված»,- նշեց պատգամավորն ու հղում կատարեց Հայաստանում կորպորատիվ իրավունքի հիմնական «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենք 61-րդ հոդվածին:

Լևոն Զուրաբյանի պնդմամբ` վաճառքի որոշումը կարող էր կատարել միայն «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետեր կառավարությունը: «Ուրեմն առանց կառավարության որոշման ոչինչ հնարավոր չէր և Թովմասյանն ուղղակի ստում է: Հետաքրքիր է, սակայն, որ կառավարության հրապարակային որոշում գոյություն չունի, ինչը նշանակում է, որ կամ «բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը խախտվել է կամ կառավարությունն ընդունել է գաղտնի որոշում ՓԲԸ-ի վաճառքի մասին»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Երկու դեպքում էլ ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ տեղի է ունեցել օրենքի խախտում: Եթե տեղի է ունեցել անգամ գաղտնի որոշում, պատգամավորը կարծում է, որ խախտվել է «Պետական սեփականության մասնավորեցման» մասին օրենքի 3-րդ, 4-րդ և 12-րդ հոդվածները, ըստ որի «ցանկացած պետական գույք» ենթակա է մասնավորեցման միայն Ազգային ժողովի կողմից հավանություն ստացած մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց հետո:

«Եթե Թովմասյանը «պետական գույք» համարում է միայն պետական բաժնեմասը, բայց «պետական գույք» չի համարում 100 տոկոսանոց պետական ձեռնարկության ակտիվները, որոնք ըստ էության պետական սեփականություն են, ուրեմն նա հնարել է ցանկացած պետական ձեռնարկություն մասնավորեցման «հանճարեղ» մի ձև, որը թույլ է տալիս շրջանցել ԱԺ-ն և «Պետական սեփականության մասնավորեցման մասին» օրենքը»,- հավելեց Լևոն Զուրաբյանը և բերեց «Արմենթելի» և «Արարատ» կոնյակի գործարանի վաճառքի գործարքները:

«Արդեն միայն այս հանգամանքը ցույց է տալիս, որ Թովմասյանը վարվում է այնպես, ինչպես կվարվեր սովորական մի ժուլիկ, որը օրենքի սողանցքն օգտագործում է պետական սեփականությունը հանրային վերահսկողությունից հանելու և հափշտակելու նպատակով, եթե դա աներ սովորական մի խաբեբա կամ խարդախ` դա դեռ հասկանալի կլիներ: Բայց եթե նման բան անում է կառավարությունը և նրա արդարադատության նախարարը` սա արդեն բնորոշում է մեր պետության այսօրվա վիճակը»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանն ու հավելեց, որ «Որոտան ՀԷԿՀ» ՓԲԸ-ի կանոնադրությունը հակասում է կառավարության որոշումը, քանի որ համաձայն կանոնադրության «Որոտան ՀԷԿՀ»-ը հիմնական նպատակն է ճանաչել էլեկտրական էներգիայի արտադրույթունը և վաճառքը, իսկ «Որոտան ՀԷԿՀ»-ի վաճառքից հետո արդեն սահմանափակություն է դրվում կանոնադրության այդ մասի վրա:

Դիտվել է 46 անգամ
 


Այս թեմայով