Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագա՞հ

82917«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե եւս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի թոշակի անցնելու ժամանակն է մոտենում, եւ նրան փոխարինելու պատրաստ թեկնածուներն արդեն «ընտրարշավը» սկսել են: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի երկարամյա գործունեության ավարտին քիչ ժամանակ է մնացել, իսկ նրան փոխարինողին իշխանություններն արդեն աչքի տակ ունեն:

Սահմանադրական բարեփոխումներին ակտիվ մասնակցած, ընտրական օրենսգրքի վրա գիշերուզօր աշխատող Հրայր Թովմասյանը ջանքեր չի խնայում, որ իր թեկնածության հարցում իշխանությունների հաշվարկներն արդարացված լինեն:

Ասում են նաեւ, որ իշխանության «վերնահարկում» ՍԴ նախագահ դառնալու երաշխիքներ Հրայր Թովմասյանին տրվել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով