Հրաժարվել ճռռիկ, վռռիկներով երթեւեկելուց․ Փաշինյանը կարմիր լույսի տակ չկանգնող պաշտոնյաների մասին

Զարմանում եմ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։

Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում եւ հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթեւեկելու մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան։

Հույս ունեմ՝ ընդամենը թյուրըմբռնում է եւ հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի։

Իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Այս թեմայով