Հրաժարական Երևանի քաղաքապետարանում

երևան«Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ օրերս հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը։ Վերջինս ամանորի տոների առթիվ արձակուրդից վերադառնալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը՝ ճշտել չհաջողվեց։ Ըստ որոշ շշուկների, նա ընտանիքի հետ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։ Երեկ տեղեկացանք նաև, որ Գ.Հակոբյանի փոխարեն եկամուտների հաշվաոման և գանձման վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 859 անգամ
 


Այս թեմայով