«Հրազդան» կենտրոնական մարզադաշտը նոր պարտատերեր ունի

hrazdan-burnash-600x325«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի պարտատերերի կողմից ներկայացվել են նոր պարտատերեր, ովքեր ներկայացրել են իրենց պահանջները: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հայկ Կոշեցյանը տեղեկացրեց, որ պարտատերերի ցուցակի նկատմամբ մարզադաշտի տնօրինության կողմից առարկություն է ներկայացվել: Նրա խոսքերով՝ պարտատերերի ցուցակը չի հաստատվել: Եւ սրա կապակցությամբ դատական նիստ է հրավիրվել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերին: «Գործը շահառուների բավարարման փուլում է գտնվում: Պարտատերերի կողմից ներկայացված պահանջների հետ մարզադաշտի տնօրինությունը չի համաձայնել եւ դատարանում պահանջի հարցը կքննվի: Բայց պարտապանը իր հերթին պնդում է՝ երբ դատարանը վերջնական որոշում կկայացնի պահանջի չափով գումար տալու մասին, այդ ժամանակ չի առարկի: Բայց հիմա չի ընդունում»,- ներկայացրեց սնանկության գործով կառավարիչը: Զրույցի ավարտին Կոշեցյանը նկատեց նաեւ, որ այս պահին «Հրազդան կենտրոնական մարզադաշտ»-ը գրավադրված է: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ էր ճանաչվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 149 անգամ
 


Այս թեմայով