Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հրազդանում, Սպիտակում և Թալինում հաղթել են գործող քաղաքապետները

Հրազդանում, Սպիտակում և Թալինում հաղթել են գործող քաղաքապետները

defaultԱպրիլի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԿԸՀ նախնական արդյունքով առավել խոշոր 3 քաղաքում հաղթել են գործող քաղաքապետները։ Ըստ այդմ՝ Հրազդանում հաղթել է Արամ Դանիելյանը, Սպիտակում՝ Գագիկ Սահակյանը, Թալինում՝ Սարգիս Արամյանը։

Արամ Դանիելյանն առաջ է անցնել իր հիմնական մրցակից Սասուն Միքայելյանից ձայների 12 510 : 10 267 հարաբերակցությամբ:

Սպիտակի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Գագիկ Սահակյանը ստացել է 4463 ձայն, նրա մրցակից, նախկին քաղաքապետ , Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատուրյանը` 2933:

Թալինում առաջին տեղում Սարգիս Արամյանն է` իր 1993 ձայնով, նրանից աննշան հետ է մնում Տիգրան Հարությունյանը` 1036 ձայնով, իսկ մյուս թեկնածու Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 ձայն:

Հիշեցնենք , որ ըստ ընտրական օրենսդրության` այսօր մինչև ժամը 18-ը թեկնածուները կարող են ներկայացնել ընտրություններ անվավեր ճանաչելու մասին դիմումներ:

Դիտվել է 57 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy