Հրազդանում հուլիսին վրաերթի հետեւանքով մահացած երեխայի հայրը դանակահարել է վարորդին

0000-600x335Հրազդանում հուլիսի 4-ին ,ծնողների աչքի առաջ, 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարոդ Վանիկ Սարգսյանին այսօր՝  ժամը 18:00-ի սահմանում դանակահարել են:

politik.am-ի տեղեկություններով` մահացած տղայի հայրը` Գագիկ Խամփերյանը այսօր, հանդիպել է գրավի դիմաց ազատ արձակված վարորդին` Վանիկ Սարգսյանին:Նրանք վիճաբանել են, որից հետո Գագիկ Խամփերյանը, նախնական տվյալներով, դանակահարել է վարորդին: Վերջինը տարբեր աստիճանի կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց:Վանիկ Սարգսյանին վիրահատել են, իսկ Գագիկ Խամփերյանը բերման է ենթարկվել։ Կատարվում է քննություն:

Ավտովթարի կադրերը

Դիտվել է 384 անգամ
 


Այս թեմայով