Հրազդանի 2 բնակիչների առանձնակի դաժանությամբ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել հրազդանցի 32-ամյա բնակչին

 Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 32-ամյա Լյուդվիգ Գագիկի Հակոբյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Հրազդան քացաքի բնակիչներ, 56-ամյա Վարդուհի Սիմոնյանին և 53-ամյա Սամվել Ալիխանյանին, ովքեր սեպտեմբերի 20-ից Հրազդանի Ոստիկանության բաժնի կողմից որոնվում էին որպես անհայտ կորած, առանձնակի դաժանությամբ սպանելու և դիերը պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթելու և Երևան-Սևան ավտոճանապարհի հարակից դաշտում թաղելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանը մեկ այլ քրեական գործով կալանավորված է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նրա հետ է նաև իր ազգականը, ում մասնակցությունը կատարված սպանություններին ճշտվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված:

 


Այս թեմայով