Հռոմի Պապն ու Գարեգին Բ-ն աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան և փակ սահմանի ուղղությամբ

Armenia PopeՀռոմի Պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն աղավնիներ բաց կթողնեն Արարատ լեռան եւ հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես խաղաղության ուղերձ: Այս մասին հունիսի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի քարտուղարության ղեկավար Վահրամ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները հնարավորություն կունենան կանգնել դիտակետի վրա, որտեղից երեւում է աստվածաշնչյան Արարատ լեռը: «Լեռան եւ հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ, խաղաղության ուղերձ, աղավնիներ բաց կթողնեն»,- հավելել է Վահրամ Մելիքյանը:

Դիտվել է 48 անգամ
 


Այս թեմայով