ՀՊՃՀ-ի ռեկտորը հրաժարական տվեց

231840811395054947ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը քիչ առաջ հրաժարական տվեց:

Նա նշեց, որ այսօր արտահերթ նիստ է հրավիրվել, որտեղ քննարկման է դրվել մեկ հարց՝ ռեկտորի հրաժարականի հարցը։

Ավետիսյանը նշեց, որ այն զուտ տեղեկատվական իմաստ ունի և ինքը եկել է ընդամենը հաղորդելու, իր հրաժարականի դիմումի մասին։

«Եթե իմ աշխատանքը չի ընդունվում, և որևէ անհամաձայնություն կա, այս լարված մթնոլորտում աշխատելն ինձ համար ընդունելի չէ։ Երբ նախարարությունը որոշումը կայացնի, այդ պահից կլքեմ ռեկտորի պաշտոնը։ Իսկ մինչև այդ կշարունակեմ աշխատել և լուծում տալ օրակարգային հարցերին: Բոլորս միասին վերջին 4 աիսների իրադարձությունների վկաներն ու մասնակիցներն ենք, հաշվի անելով այն, որ բուհի աշխատակազմը դժգոհություն է ներկայացրել իմ աշխատանքի վերաբերյալ և աշխատանքն այլևս վստահություն չի ներշնչում աշխատակազմի համար ուրբաթ օրը դիմում եմ ներկայացրել ՀՀ ԿԳՆ խնդրելով ինձ ազատել ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնից»,-իր ելույթում ասաց Ավետիսյանը։

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով