Հունվարի 11-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով դատավճիռը

Հունվարի 11-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կհրապարակի Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով դատավճիռը: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը:

Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի, կալանքի տակ պահելու հանգամանքին:

Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին և կալանավորվել: Դատարանը կայացրել է նրան կալանավորելու մասին որոշում հանցանքի ծանրության և իրավապահներից թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու և կրկնահանցագործության վտանգի հիման վրա:

Նրա կալանքը պարբերաբար երկարաձգվել է համանման հիմքերով՝ չնայած Արզումանյանի առարկություններին մինչև սեպտեմբերին նրա ազատ արձակվելը՝ հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Ալեքսանդր Արզումանյանը պնդում է, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը և խախտվել են ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև և ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքները:

 


Այս թեմայով