Հունվարին Սերժ Սարգսյանը բարդ ընտրության առջեւ է կանգնելու. «մեղավորը» Գորիկ Հակոբյանն է

default«Եկող տարվա հունվարին Սերժ Սարգսյանը բավականին բարդ ընտրության առջեւ է կանգնելու: Նա պետք է որոշի, թե փետրվարի 11-ից հետո ով է լինելու ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, քանի որ այդ կառույցի գործող ղեկավարը՝ Գորիկ Հակոբյանը, նշված օրը դառնում է 70 տարեկան եւ գործող օրենսդրությամբ այլեւս իրավունք չի ունենա շարունակել պաշտոնավարել:

Ուստի Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է որոշի, թե ով է փոխարինելու Հակոբյանին, կա՛մ էլ կառավարությանը հանձնարարի հատուկ Գորիկ Հակոբյանի համար օրենսդրական փոփոխություն նախաձեռնել:

Սակայն, եթե Սերժ Սարգսյանը որոշի Հակոբյանին համար օրենսդրությունը փոխել, դա կնշանակի, որ ԱԱԾ-ի ներկա ղեկավար կազմում չկա մեկը, որին նա վստահում է»:

Առավել մանրամասն՝  <Ժողովուրդ> թերթի այսօրվա համարում

Դիտվել է 403 անգամ
 


Այս թեմայով