Հունիսի 13–ին տեղի Է ունենալու Աժ արտահերթ նիստ

աժ9«Մեր տեղեկություններով, հունիսի 13–ին տեղի Է ունենալու Աժ արտահերթ նիստ։ Բանն այն Է, որ երկուշաբթի օրը տեղի ունենալիք հերթական քառօրյայի ժամանակ քննարկվելու է 2015թ. բյուջեի կատարողականը, որը կարող է երկար տևել։

Բացի այդ, օրակարգում կան 100-ից ավելի նախագծեր, և դրանց գոնե մի մասը սպառելու համար խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի։ Մեր տեղեկություններով, սակայն, այս ոչ հերթական, ոչ էլ արտահերթ նիստի ընթացքում նոր Ընտրական օրենսգրքին վերաբերող կոնսենսասային փոփոխությանը վերաբերող որևէ նախագիծ չի քննարկվելու»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով