Հունան Պողոսյանը ծեծել է Շանթ Հարությունյանին և սպառնացել նրա ընտանիքի անդամներին․ Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում հասարակության լայն շերտերը բացասական ընդունեցին։ Վարչապետ Փաշինյանը, իհարկե, փորձեց մեկնաբանել իր նշանակումը, բայց  այդքան էլ հաջող արդարացում չգտավ։

Հասկանալու համար Հունան Պողոսյանի նշանակման աբսուրդ լինելը՝ մեր ընթերցողների դատին ենք ներկայացնում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա դեռ վարչապետ չէր։ Նիկոլ Փաշինյանը փոխանցում է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի խոսքերը և ասում, որ Հունան Պողոսյանը ծեծել է իրեն և սպառնացել իր ընտանիքի անդամներին։ Հիմա, գոնե, կարծում ենք՝ Փաշինյանի կառավարության նշանակումը պաշտպանողները կհասկանան, թե հասարակությունն  ինչու է դեմ նման նշանակման։

Այս թեմայով