Հույս ունենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերը հարգելով. Փաշինյան

Հայաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները կզարգանան երկու երկրների շահերը և ինքնիշխանությունը հարգելով, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:

Փաշինյանն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն:

«Ես կարծում եմ, որ բոլորը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում գոհ են այս առաջընթացով: Հույս ունենք, որ այս հարաբերությունները կզարգանան ավելի արդյունավետ՝ երկու ժողովուրդների և պետությունների փոխադարձ հարգանքի, մեր երկրների շահերի և ինքնիշխանության հարգանքի հիման վրա: Դա շատ կարևոր է», — ասել է Փաշինյանը:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache