Հուլիսի 6-ի բռնությունների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՔԾ

Հուլիսի 6-ի բռնությունների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՔԾՀաղորդման հիմքում ընկած են զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված նյութերը:

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2015թ.-ի հուլիսի 7-ին հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված խախաղ ցույցը հուլիսի 6-ին ցրելու արդյունքում կոնկրետ մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով: Այս մասին Politik.am-ը տեղեկացավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Հաղորդման հիմքում ընկած են զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված նյութերը, որոնք պատմում են կոնկրետ քաղաքացիների նկատմամբ կիրառված կոնկրետ բռնությունների մասին: www.aravot.am կայք էջում հրապարակվել է Վաղինակ Շուշանյանի մեկնաբանություններն այն մասին, որ բերման ենթարկելիս իր նկատմամբ մինչև մեքենա նստեցնելը վատ վերաբերմունք են ցուցաբերել, իսկ մեքենայի մեջ իր ընկերներին են հարվածել: Հաղորդումն այստեղ: Դավիթ Սանասարյանը www.aravot.am –ին տված հարցազրույցում նշել է. «Իմ նկատմամբ եղել է բռնություն ոստիկանական մեքենայի մեջ: Մի քիչ թույլ եմ հիմա ուղղակի: Գլխիս հարված եմ ստացել»: Հաղորդումն այստեղ:

2015թ. հուլիսի 6-ին www.aravot.am կայքէջում հրապարակվել է մի նյութ, ըստ որի՝ ոստիկանները բերման ենթարկելիս ծեծել են անչապահաս Էդուլ Եդիգարյանին: Հաղորդումն այստեղ:

2015թ. հուլիսի 6-ին www.news.am  կայքէջում հրապարակված նյութում նշվում է, որ ոստիկանները Բաղրամյան պողոտայում ցուցարարներին բերման ենթարկելիս բռնություն են կիրառել: Այս մասին պատմել է անչափահաս՝ 16-ամյա ցուցարար Տիգրան Կիրիշչյանը, ում ևս ուժով բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա պարզելով, որ անչափահաս է՝ ազատ արձակել: Հաղորդումն այստեղ:

Նշված բոլոր դեպքերի հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ նշված փաստերը պարզելու, քրեական գործ հարուցելու և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:

 

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով