Հուլիսի 16-ին Արցախում սահմանադրական փոփոխությունների մասին որոշումը կկայացվի

middle_1460988524_6914730«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների շուրջ որեւէ որոշում այս պահին չկա. բոլորն սպասում են «ինքը վեր կյա, տեսնենք հինչա՞ ասում»: Խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, որը հուլիսի 16-ին կլինի Ղարաբաղում` քննարկելու նաեւ այդ հարցը: Բանն այն է, որ ցանկացած քաղաքական որոշում` թե Հայաստանում, թե Ղարաբաղում «դրսի» համար «գին» ունի. վերջիններս բացահայտ հասկացնում են, եթե ցանկանում եք «այդպես», ապա պետք է անեք մեր ուզած-ասածները: Ընդ որում, եթե Ղարաբաղում սահմանադրական փոփոխություններում կիրառվի անցումային դրույթը, այն է՝ մինչեւ 2020թ. շարունակում է նախագահական կառավարումը, որից հետո էլ ուժեղ նախագահ` առանց վարչապետի մոդելը, ապա. «Մենք նմանվիլու ենք Ադրբեջանին, թե հինչ կիլի, պտի սպասենք տեսնենք` հինչ են որոշում 16-ին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 107 անգամ
 


Այս թեմայով