Հուլիսի 16-ը՝ Երևանի քաղաքապետի ընտրության օր․ «Ելք»-ի առաջարկը չընդունվեց

Երևանի քաղաքապետարանում քվեարկության դրվեց քաղաքապետի ընտրության օրը սահմանելու առաջարկները։

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության կողմից ընտրված օրվան՝ հուլիսի 16-ին կողմ քվեարկեց ավագանու 34 անդամ, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1։

«Ելք» խմբակցության կողմից առաջարկված օրվան՝ օգոստոսի 8-ին, կողմ քվեարկեց ավագանու 15 անդամ, դեմ՝ 34, ձեռնպահ՝ 1։

«Ելք»-ի առաջարկը չընդունվեց։

Այսպիսով՝ Երևանի քաղաքապետի ընտրության օրը կլինի 2018 թվականի հուլիսի 16-ին։

Այս թեմայով