Home » ՄԱՄՈՒԼ » Հորը սպանելու մեջ մեղադրվող երիտասարդն արգելել է ընկերներին գնալ նրա թաղմանը. «Ժողովուրդ»

Հորը սպանելու մեջ մեղադրվող երիտասարդն արգելել է ընկերներին գնալ նրա թաղմանը. «Ժողովուրդ»

timthumb-2«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 4-ին առավոտյան Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղում 25-ամյա Սարո Աբգարյանը որսորդական հրացանի կրակոցով սպանել է իր հորը՝ 61-ամյա Արտաշես Սարիբեկի Աբգարյանին:

Սարո Աբգարյանը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Երբ Սարոյի համագյուղացի ընկերները նրան այցելել են ոստիկանության բաժնի մեկուսարան, նա համագյուղացիներին պատվիրել է չգնալ հոր թաղմանը՝ ասելով, որ ինքը դատի ժամանակ հոր մասին այնպիսի բաներ է բացահայտելու, որ բոլորը սահմռկելու են: Նշենք, որ Սարոյի քույրը մոտ 5 տարի առաջ Երևանում շենքից ցած նետվելով՝ ինքնասպան է եղել: Սարոյի մյուս քույրը հոգեկան հիվանդ է, մի անգամ Կողբում գտնվող իրենց տնից մերկ վիճակում դուրս է փախել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 301 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy