Հովհաննես Սահակյանը սեքս տեսանյութի հետ իր կապի մասին

748838Armtimes-ի հետ զրույցում Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ում անունը կապվում է հայտնի սեքս-սկանդալի հետ, ամբողջությամբ հերքում է իր առնչությունը սկանդալային սույն պատմությանը:

– Պարոն Սահակյան, այսպես ասած, հայտնի սեքս-սկանդալում հիմնականում ձեր անունն է շրջանառվում, ի՞նչ պատմություն է սա, ինչպե՞ս է Տիգրան Առաքելյանի մոտ նման տեսագրություն հայտնվել: –

Այդ հրապարակումների հետ կապված կարող եմ ասել, որ իրականությանը չեն համապատասխանում, մնացածը, ով հրապարակել է, նրանցից էլ ճշտեք: Ավելացնելու որեւէ բան չունեմ:

– Իսկ Տիգրան Առաքելյանը…

– Ավելացնելու որեւէ բան չունեմ: Արդեն նշեցի, իրականությանը չի համապատասխանում:

– Տիգրան Առաքելյանը ձեզ հետ կապ հաստատե՞լ է:

– Ես այդ թեմայով այլեւս որեւէ հարցի չեմ պատասխանելու: Արդեն նշեցի, որ այդ ամենը իրականության հետ կապ չունի:

– Բայց խոսվում է, որ 14 տարեկան ռուս աղջկա հետ եք սկայպով խոսել…

– Ես արդեն ասացի:

Դիտվել է 479 անգամ
 


Այս թեմայով