Հովհաննես Սահակյանը նոր պաշտոն կստանա

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Արտակ Ղազարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից: Ղազարյանն այս պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի դեկտեմբերին:

Politik.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ ծառայության պետ է նշանակվելու Ազգային Ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նախկին պատգամավորը հույս ուներ դառնալ ԱԺ աշխատակազմի ղեկավար, սակայն իշխանությունները հրաժարվել են նրան նման լուրջ պաշտոնի նշանակելու մտքից: Բայց նաև առանց պաշտոն չեն թողնի նրան: Սահակյանը նաև փորձ ունի այս ոլորտում՝ նա Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետի՝ Վազգեն Խաչիկյանի տեղակալան է եղել: Վազգեն Խաչիկյանը հիշեցնենք մահացած քաղաքացիների թոշակները յուրացնելու գործով դատապարտված է:

 


Այս թեմայով