Հովհաննես Սահակյանը հերքում է, որ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել աշխատակիցներին

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը հերքում է «Ժամանակ» թերթի այսօրվա հոդվածը, որում ասվում է, որ Հովհաննես Սահակյանը պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել աշխատակիցներին, որոնց գումարը գերազանցում է 50 մլն դրամը:

«Լուրը անհեթեթություն է, հերթական անգրագետ և դիլետանտ մոտեցում է մի պարզ պատճառով, որովհետև Ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողական տեսչության կողմից ստուգումների արդյունքում  արձանագրությունների հիման վրա կազմված ակտում հստակ նշված են 2014-2016 թվականները: Ես Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ նշանակվել եմ 2017 թվականի օգոստոսի 9-ից»,- ասել է Հովհաննես Սահակյանը:

Այս թեմայով