Home » ՄԱՄՈՒԼ » Հովհաննես Մանուկյանը հաճախ էր փնթփնթում, թե հոգնել է այդ համակարգում աշխատելուց

Հովհաննես Մանուկյանը հաճախ էր փնթփնթում, թե հոգնել է այդ համակարգում աշխատելուց

hovhannes-manukyan-600x487Հովհաննես Մանուկյանն իր վստահելիներին ասել է, գնում է՝ ինչու-ի մասին գերադասելով լռել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ուշագրավն այն է, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար:

Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր փնթփնթում, թե հոգնել է այդ համակարգում աշխատելուց, իզուր թողեց դիվանագետի հանգիստ աշխատանքը և մտավ ՀՀ Կառավարության կազմ:

Ի դեպ, Հովհաննես Մանուկյանը գտնվում էր արձակուրդում, ինչը նշանակում է, որ նրա ազատման հրամանը կայացվել է հապճեպ՝ ինչ-որ խնդրով պայմանավորված: Թե կոնկրետ ինչ է եղել, դեռ հայտնի չէ, համենայնդեպս, նախարարն իր վստահելիներին միայն ասել է, թե գնում է՝ ինչու-ի մասին գերադասելով առայժմ լռել:

Դիտվել է 51 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy