Home » Real Politik » Հովհաննես Հովսեփյանը պայքարում է մաֆիայի դեմ

Հովհաննես Հովսեփյանը պայքարում է մաֆիայի դեմ

6862_hovhannes-hovsepyan_MՀովհաննես Հովսեփյանի նշանակմամբ բավական փոփոխութուններ են տեղի ունեցել ՊԵԿ-ում: ՊԵԿ նորանշանակ ղեկավարը իր առաջ խնդիր էր դրել ազատվել այն կադրերից, որոնք կոմիտեում հաստատվել էին Գագիկ Խաչատրյանի օրոք: Բոլորին է հայտնի, թե ինչ իրավիճակ էր ստեղծվել Գագիկ Խաչատրյանի օրոք ՊԵԿ-ում՝ համակարգը հայտնվել էր Խաչատրյանների և նրանց մերձավորների ձեռքին:

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը համակարգ էր բերել իր ընկերներին և վերահսկողության տակ առել ֆինանսական շարժը: Կարեն Խաչատրյանը ՊԵԿ-ը վերածել էր մաֆիոզ կառույցի:

Հովհաննես Հովսեփյանի նշանակման առաջին դրական քայլերից մեկը հենց այն էր, որ Կարեն Խաչատրյանը և իր ընկերները դուրս մնացին համակարգից ու կտրվեց  անօրինականությունների այն մեծ շղթան, որը հիմնել էին Խաչատրյանները:

Հիմա շատ կարևոր է, որպեսզի Հովհաննես Հովսեփյանը շարունակի նույնաբովանդակ պայքարը և ՊԵԿ-ը ազատի այն պաշտոնյաներից, որոնք կառույցը համարում են փող աշխատելու վայր և ոչ թե պետական եկամուտները հավաքագրող մարմին:

Դիտվել է 1,361 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy