Հովհաննես Հովսեփյանը նոր պաշտոն կստանա

Հովհաննես ՀովսեփյանՇաբաթներ առաջ պաշտոնանկ արվեց ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Շատերի համար իսկապես անսպասելի էր  այս պաշտոնանկությունը, քանի որ նա ընդամենը 7 ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնին և համարվում էր նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի կադրը: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, նրան այդ պաշտոնում տեսնել չի ցանկացել նորանշանակ  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Politik.am-ի տեղկություններով` Սերժ Սարգսյանը իր սիրելի և վստահելի կադրին առանց պաշտոն չի թողնի: Ըստ մեր հավաստի աղբյուրների` նա կամ կվերադառնա նախագահական նստավայր, որպես նախագահի վերահսկողության ծառայության պետ կամ կղեկավարի վերահսկիչ պալատը:

Դիտվել է 1,685 անգամ
 


Այս թեմայով