Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

hovsepyan-hovhannes-472x265ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

Հովհաննես Աշոտի Հովսեփյան

Ծնվել է 28 հունվարի 1973թ.

Կրթություն

*1990-1995թթ. — Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
*1996-1998թթ. — ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
*2002-2003թթ. — ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
*2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն

*1996-2002թթ. — ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
*2002-2006թթ. — ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
*2003-2004թթ. — դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
*2006թ. մարտ — 2007թ. փետրվար — «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
*2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր — ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
*2007-2008թթ. — ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
*2008թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

Պարգևներ և կոչումներ

*2003թ. ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
*2013թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
*ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով:
*Կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 


Այս թեմայով