Հովհաննես Թամամյանը նոր «խնդիրների» առջեւ է կանգնել

20.12.13-871Թամամյան-դատՄեր տեղեկություններով, Քոչարյանի երբեմնի եւ այսօրվա «նապարնիկ», ոչ անհայտ Հովհաննես Թամամյանը նոր «խնդիրների» առջեւ է կանգնել: Ահավոր սրվել են նրա եւ ոչ անհայտ Նորիկ Թեւանյանի (ախալքալաքցի Նորոյի, որի խնդրանքով Սերժ Սարգսյանն ազատ էր արձակել Թամամյանին)  հարաբերությունները Թամամյանի տված հարցազրույցներից մեկից հետո, որտեղ վերջինս Թեւանյանի մասին ասել էր. «Նա շատ փոքր մարդ է, որպեսզի օգներ՝ ես ազատվեի»: Ըստ մեր աղբյուրների, Թեւանյանը փորձել է զանգել վերջինիս, բացատրություն ստանալ, սակայն Թամամյանը չի պատասխանել զանգերին, այնուհանդերձ, ընդհանուր ծանոթների միջոցով փոխանցել է, որ նման բան ինքը չի ասել: Չնայած Թամամյանը շարունակում է Ծաղկաձորի իր ամառանոցում մեկուսացած ապրել, սակայն հարաբերություններ պարզելուց նա դժվար թե խուսափի:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 70 անգամ
 


Այս թեմայով