Հովհաննես Ազոյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

azoyan-pashinyan«Հրապարակը» զրուցել է ճանաչված դերասան, հաղորդավար, հումորիստ Հովհաննես Ազոյանի հետ։ Հարցին՝ հայկական հեռուստատեսային այն քիչ դեմքերից եք, որը մասնակցում է քաղաքական բողոքի ակցիաներին, դիրքորոշում է հայտնում: Ո՞ր ուժի հայացքներն են Ձեզ համար ընդունելի, նա պատասխանել է.

«Ինձ համար քաղաքական շատ լուրջ գործունեություն է ծավալել Նիկոլ Փաշինյանը, իմ հերոսն է եղել Նիկոլ Փաշինյանը տարիներ ի վեր, այսօր էլ չի դադարում լինել իմ հերոսը: Նրան մի քիչ անհրաժեշտ է մոդեռն մենեջմենթ, ինքը դրա կարիքն ունի և գնում է դեպի դրան, ես դա տեսնում եմ»։

Իսկ ապագայում հնարավո՞ր է Ձեզ տեսնենք քաղաքական դաշտում:

-Ինձնից ամեն ինչ սպասեք, բայց այնպես չէի ուզի դա այդպես լիներ, որովհետև իմ նախկին կյանքն ինձ դուր է գալիս։

-Քաղաքական հայացքների պատճառով Ձեզ երբևէ անհանգստացրե՞լ են:

-Երբեք, որովհետև, կարծում եմ՝ ինձ համարել են ազնիվ խոսափող և կիսել են իմ կարծիքը քաղաքական բոլոր ճամբարներում։ Այնպես է ստացվել, որ ես, Հայկոն ու Մկոն ծնվել ենք ժողովրդի ծոցից։

-Գնահատելով այսօրվա իրականությունը, երկրի ապագան ինչպիսի՞ն եք տեսնում:

-Ես կարծում եմ՝ Հայաստանի տնտեսական, քաղաքական կյանքում տեղի է ունենալու սերնդափոխություն։ Այն սերունդը, որը կամուրջ է լինելու հաջորդ սերնդին, կարելի է վստահել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 340 անգամ
 


Այս թեմայով