Հովիկ Աբրահամյան. Մատ թափ տվողների հետ ես ամեն օր շփվում եմ

Hovik-Abrahamyan5-e1351860491778Նոյեմբերի 8- ինԱրարատ քաղաքում ՀՀԿ-ական թեկնածու Հայկ Հայկյանի` ընտրողների հետ հանդիպման ժամանակ նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը հայտարարեց, որ եկել են ու մատ են թափ տվել արարատցիների վրա:Նա հստակ անուններ չի նշել, հաղորդում է panorama.am-ը: «Որևէ մեկը չի համարձակվել որևէ արարատցու վրա մատ թափ տալ կամ ինչ-որ փորձել թելադրել քաղաքականություն ու մոտեցումներ: Ես համոզված եմ, որ այս անգամ էլ չի համարձակվի, չեմ էլ կարծում, որ որևէ մեկը նման ցանկություն ունի, ուղղակի դա մեզ է թվում»,-Արարտում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով, ի սկզբանե նման մոտեցումները դատապարտված ու անհաջողության մատնված: «Ես որևէ մի անգամ ականատեսը չեմ եղել մի քաղաքական գործչի, ով ուժի դիրքերից խոսի Արարատի մարզի մասին ու փորձի իր կամքը թելադրել: Ես ուզում եմ իրականությունը ձեզ ներկայացնել, քանի որ քիչ առաջ մեր հարգելի պարոն մարզպետը վիրավորված էր այդ մատ թափ տվողներից: Դուք պատկերացնո՞ւմ եք, այդ մատ թափ տվողների հետ ես ամեն օր շփվում եմ, և նրանց մատ թափ տալը որևէ լուրջ ավարտ չի ունենում, միշտ ձախողվում է»,-ասել է Աբրահամյանը, ավելացնելով, որ արարարտցիների վրա մատ թափ տված պատգամավորների փոխարեն ներողություն է խնդրում: Սրան հետևել են բարձր ծափահարություններ: Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Դիտվել է 62 անգամ
 


Այս թեմայով