Home » ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ » Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն

Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ՍՊՍ Սիգարոն» ընկերություն

gorcaran3.thumbՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է  «ՍՊՍ Սիգարոն»  ընկերություն. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

 Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, ներդրումային ծրագրերին, եղել արտադրամասին կից լաբորատորիայում: Վարչապետին տեղեկացրել են, որ 2013 թվականին վերաբացված ընկերությունը նախատեսում է ընդլայնել արտադրության և արտահանման ծավալները, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ էլ ավելի բարձրացնել արտադրանքի որակը: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունն ապահովում է մոտ 250 աշխատատեղ: Արտադրանքի շուրջ 80 տոկոսն արտահանվում է ԱՄՆ, ԱՊՀ և եվրոպական երկրներ:

Վարչապետ Աբրահամյանը ընկերությունում մասնակցել է նաև օղու արտադրությամբ զբաղվող «ԱՐՍՍԻ Ալյանս» նոր ձեռնարկության  բացմանը: Կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ ներդրվել է 1 մլն ԱՄՆ դոլար, որի արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր: Ընդհանուր ներդրումների արդյունքում, մեկ տարվա ընթացքում, աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել 70-ի: Տարեկան կտրվածքով նախատեսվում է արտադրել 3-5 մլն շիշ օղի, որի մեծ մասն արտահանվելու է ԱՄՆ, եվրոպական և ասիական մի շարք երկրներ:

Դիտվել է 25 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy