Home » ՄԱՄՈՒԼ » Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դուստրն Արարատի մարզպե՞տ

Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դուստրն Արարատի մարզպե՞տ

հօվՄոտ ապագայում Արարատի մարզպետի փոփոխություն է սպասվում։ Ըստ հավաստի աղբյուրների՝ մարզպետի փոփոխությունը պայմանավորված է Գրիգորյան եղբայրների՝ սեփական դիրքերը ամրապնդելու և Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը մարզում թուլացնելու մղումով։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նոր մարզպետի հավանական թեկնածու է համարվում Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դուստրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, որը Աժ պատգամավոր էր դարձել Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքից։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս նրան կարևոր պաշտոն էր վստահվել։ Նա դարձել էր Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար։ Ի դեպ, այդ պաշտոնը զբաղեցնում էր Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը։ Նրա պաշտոնանկությունից հետո ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը փաստորեն վստահվեց ոչ թե դաշնակցությանը հարող մարզպետին’ Արամայիս Գրիգորյանին, այլ դպրոցի նախկին տնօրեն ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանին»,-գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։

 

Առավել մանրամասն` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 80 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy