Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկել են Հյուսիս-հարավ մայրուղին

Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկել են Հյուսիս-հարավ մայրուղին

Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկել են Հյուսիս-հարավ մայրուղին

Քննարկվել եւ հաստատվել են նաեւ Մ2 Երեւան-Արտաշատ եւ Մ1 Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի եւ 1 կամրջի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18.7 կմ) եւ Լանջիկ-Գյումրի (27.47 կմ) ճանապարհահատվածների կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը: 3-րդ տրանշի իրականացման նպատակով նախատեսվում է 2015թ. երկրորդ եռամսյակում հայտարարել «Թալին-Լանջիկ 18.7 կմ ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների» ձեռքբերման մրցույթը: Երկու գոտի եւ մեկ երթեւեկելի ուղի ունեցող Թալին-Գյումրի Մ1 ճանապարհը կբարելավվի եւ կլայնացվի` վերակառուցվելով այն չորս գոտիով եւ երկու երթեւեկելի ուղիով ավտոմայրուղու: Հավանություն է տրվել Թալին -Գյումրի Մ1 ճանապարհի 71 կմ-ից մինչեւ 117 կմ (Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածներ) ճանապարհային հատվածի կառուցման շինարարական աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման առաջարկին:

Քննարկվել եւ հաստատվել են նաեւ Մ2 Երեւան-Արտաշատ եւ Մ1 Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի եւ 1 կամրջի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերը, Մ2 Երեւան-Արտաշատ եւ Մ1 Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածներում 9 ուղեանցերի եւ 1 կամրջի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության շրջանակը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ճանապարհաշինական ծրագրի իրականացման ընթացքին եւ առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Կառավարության ղեկավարը կարեւորել է ճանապարհաշինական աշխատանքների որակյալ իրականացումը՝ սահմանված ժամկետներում, եւ հանձնարարել պատկան գերատեսչություններին՝ աշխատանքների ընթացքը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Դիտվել է 31 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy