Հովիկ Աբրահամյանի մոտ «финансы поют романсы»

hovik-abrahamyan2-600x389«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե իր վարչապետական կառավարման ողջ ընթացքում Հովիկ Աբրահամյանը հույս է փայփայել, որ, ի վերջո, կկարողանա երկրի բոլոր ֆինանսական հոսքերն ու կառույցները իր ազդեցության դաշտ բերել, սակայն ի սկզբանե այդ հնարավորությունից նրան զրկել են:

Ընդ որում, հերթական անգամ ինքն ուզել էր լավ ստացվել էր ինչպես միշտ.  իր «հորդորներով» միացվել էին ֆինանսների նախարարությունն ու մաքսա-հարկային կառույցները, դարձել սուպերնախարարություն, ինչն էլ նրան հնարավորություն էր տալու իրականացնել իր մանկության բյուրեղյա երազանքը:

Ժամանակի ընթացքում Հովհաննես Արգամիչը հասկացավ, որ ոչ սուպերնախարարությունը, ոչ էլ էկոնմիկան, ոչ էլ որեւէ «տանձի կորիզ» իրենը չեն, եւ որ իր մոտ «финансы поют романсы»՝ ուղղակի եւ անուղղակի իմաստով, եւ բոլոր «ֆինանսնիստները», մեկ մարդու պես, հաշվետու են երկրի նախագահին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 185 անգամ
 


Այս թեմայով