Հովիկ Աբրահամյանի Մոսկվա կատարած այցը ավարտվել է լիակատար տապալմամբ

image«Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության օրերս Մոսկվա կատարած այցը ավարտվել է լիակատար տապալմամբ: Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ մեր պատվիրակության ակնկալիքներից ոչ մեկը այդպես էլ չի իրագործվել:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար անցած շաբաթվա վերջին ՌԴ մեկնած պատվիրակությունը ակնկալում էր, որ ռուսական կողմի հետ կպայմանավորվի Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի որոշակի մեղմացման շուրջ, որին կարելի էր հասնել գազի դիմաց վճարումներում դոլարից մասնակիորեն ռուբլու անցնելու շնորհիվ:

Հայկական կողմը ակնկալում էր նաև ռուսական խոշոր ներդրում բերել Հայաստան կամ խոշոր վարկ ստանալ ՌԴ կառավարությունից: Նշված որևէ ծրագրերով հայկական պատվիրակությունը դրական պատասխան չի ստացել ռուսական կառավարությունից»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով